Նավթի համաշխարհային գները բարձրանում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է գրանցվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.44 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 54,36 ԱՄն դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի փետրվար ամսվա մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.39 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51,47 ԱՄՆ դոլար։