Նավթի համաշխարհային գները բարձրանում են Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լարված ֆոնին
Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ:
Այսպես, այսօր առավոտյան Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 0,26%-ով՝ կազմելով 58,68 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի թեթև նավթի գինը բարձրացել է 0,60%-ով՝ կազմելով 50.30 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Singapore’s United Overseas Bank-ի վերլուծաբանների կարծիքով՝ «սև ոսկու» գնի բարձրացումը կապված է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական իրավիճակի լարվածության մեծացման և Լիբիայում ու Իրաքում նավթի արդյունահանման կրճատման սպառնալիքների հետ: