Նավթի համաշխարհային գները կտրուկ անկումից հետո կրկին բարձրանում են
Այսօր առավոտյան հետևյալ պատկերն է գրանցվել առևտրի բորսաներում. Մոսկվայի ժամանակով ժամը 07:20-ին Brent տեսակի էտալոն նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,11-ով և կազմել $64,73՝ 1 բարելի դիմաց:
Ինչ վերաբերում է WTI տեխասյան թեթև նավթին, ապա նրա հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,17%-ով՝ կազմելով $58,67` 1 բարելի դիմաց:
Հիշեցնենք, որ նախօրեին նավթի գների կտրուկ՝ 3% անկում գրանցվեց շուկայում գերհագեցածության մասին տեղեկությունների ֆոնին: