211652_close_icon
views-count3468 դիտում article-date 14:22 17-01-2017

Ֆրանսուա Օլանդը՝ Դոնալդ Թրամփին. «Մենք ուրիշների խորհուրդների կարիքը չունենք»

Բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի մեծ երկրպագուն է։ Նա գովաբանել էր բրիտանացիներին Brexit-ի համար և կրծիք հայտնել, որ եվրոպական մյուս երկրներն էլ շուտով կհետևեն Միացյալ Թագավորության քայլին, հաղորդում է mignews.ru-ն։ Արձագանքելով Թրամփի հայտարարությանը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Եվրոպան վիրավորված է Թրամփի այդ հայտարարությունից։ «Եվրոպան պատրաստ է շարունակել տրանսատլանտյան համագործակցությունը, սակայն այն պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների ու շահերի վրա։ Մեզ ուրիշների խորհուրդները պետք չեն, ովքեր ասում են, թե ինչ է հարկավոր անել։ Այդ դաշինքը /ՆԱՏՕ-ն/ ստեղծվել է նրան համար, որ ուժեղացնի նրա անդամների հավաքական պաշտպանության հնարավորությունները և այն ժամանակ կդառնա հնացած, երբ կհնանան նրա դեմ ուղղված սպառնալիքները»,-ասել է Օլանդը։

Նմանատիպ նյութեր