Ֆրանսուա Օլանդը ժամանել է Թուրքիա
Ֆանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քիչ առաջ ժամանել է Թուրքիա: Նա պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով:
Երկու երկրների ղեկավարները պատրաստվում են քննարկել Ֆրանսիայի և Թուրքիայի առևտրատնտեսական և քաղաքական ոլորտներին առնչվող հարցեր: Կքննարկվի նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ Ֆրանսիայի նախագահը այցի ընթացքում մտադիր է հանդիպել «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին,
Օլանդը Ֆրանսիա կվերադառնա հունվարի 28-ին: