Ֆրանսուա Օլանդը մայիսին կայցելի Ադրբեջան
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծրագրում է մայիսին պաշտոնական այցով մեկնել Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Հաղորդվում է նաև, որ մինչ Օլանդի՝ Ադրբեջան այցելությունը մարտին Բաքու կայցելի Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:
Օլանդի և Ֆաբիուսի այցերի ընթացքում քննարկվելու են Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ հարցր:
Ներկա պահին Ֆրանսիայի նախագահը գտնվում է Թուրքիայում, որտեղ նաև բարձրացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագիծը քրեականացնելու հարցը: