211652_close_icon
views-count50866 դիտում article-date 17:47 22-12-2016

Էջմիածնում կառուցվել է հետաքրքիր և ինքնատիպ լուծումներով նոր կանգառ. նախագծի հեղինակը գեներալի տղան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Էջմիածնի բարեկարգմանը զուգահեռ քաղաքապետարանն իրականացնում է նաեւ քաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրեր, որոնք ներառում են թե´ քաղաքացիներին կառուցապատմանն առնչվող հարցերի վերաբերյալ լուծումներ առաջարկելը, թե´ քաղաքին համահունչ նոր քանդակների եւ կոմպոզիցիաների տեղադրումը: Քաղաքի արտաքին տեսքի ձեւավորման գործում ներգրավված են քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը եւ ձեւավորված գեղարվեստական խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են անվանի արվեստագետներ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, մանրամասն քննարկվում է արտաքին տեսքի փոփոխության հետ կապված յուրաքանչյուր հարց: Քաղաքապետի առաջարկով, Ամանորի զարդարարանքի անակնկալների մեջ էր նաեւ Մաշտոց փողոցի նոր կանգառը՝ անձրեւանոցի տեսք ստացած հետաքրքիր եւ ինքնատիպ լուծումներով: Քաղաքապետարանն, այսինքն, ջանացել է, որ տվյալ ծառայությունը ե՛ւ հարմարավետ լինի, ե՛ւ գեղեցիկ: Ի դեպ, քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետը փոխանցեց, որ ինքնատիպ լուծումներով կանգառների տեսքով անակնկալներ էջմիածնեցիներին դեռ սպասվում է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր