211652_close_icon

Ինքնատիպ բարեգործական համերգային ծրագիր համազգային թատրոնում. Ստացված ողջ հասույթը կուղղվի երիտասարդական մշակութային նախագծի իրականացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count34838 դիտում article-date 09:37 11-06-2017
Երեկ՝ հունիսի 10-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի սաները և այլ հայտնի կատարողներ, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում հանդես եկան գեղեցիկ բարեգործական համերգով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համերգի ողջ հասույթը ուղղվելու երիտասարդական մշակութային նախագծի իրականացմանը: Մուտքը ազատ էր, ցանկացողները իրենց օգնություն էին ցուցաբերում մուտքի մոտ տեղադրված արկղում գումար գցելով: Համերգի ողջ ընթացքը լի էր բազմաթիվ անկանկալներով, երաժշտական և պարային յուրովի ելույթներով: Հանդիսատեսները համերգից հետո մեկ մեկու ականջի շշնջում էին, որ ի շնորհիվ ԵԹԿՊԻ-ի սաների, շոու բիզնեսի և թատրոնի ապագան հուսալի և ամուր ձեռքերում է: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+

Նմանատիպ նյութեր