211652_close_icon
views-count1864 դիտում article-date 16:22 11-04-2015

Էջմիածնում ծառատունկին և քաղաքի մաքրման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է նաև քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` գեներալի որդին. ֆոտոշարք

Էջմիածինը միշտ է աչքի ընկնում իր մաքրությամբ, սակայն քաղաքում այսօր եւս համաքաղաքային շաբաթօրյակ էր: Ինչպես [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նշեց գեներալ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին` քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, իրենց բնակկոմունալ տնտեսությունը շատ լավ է աշխատում, մաքրման, աղբահանության աշխատաքները միշտ ժամանակին կատարում են: «Մեր քաղաքը միշտ ենք մաքուր պահում, բայց մեր պարտքը համարեցինք մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին ընդառաջ շաբաթօրյակ անցկացնել: Այսպիսի միջոցառումները նպաստում են քաղաքի բնակչության եւ քաղաքային իշխանության գործացության ամապնդմանը»,- ավելացրեց քաղաքապետը: Շաբաթօրյակի ծառատունկին եւ մաքրման աշխատանքներին բնակիչների հետ միասին ակտիվորեն մասնակցում էր նաեւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր