211652_close_icon
views-count64616 դիտում article-date 11:44 26-04-2016

Մանվել Գրիգորյանն այցելել է Զինա մայրիկին, ով գեներալի գերի ընկնելու ժամանակ իր տանը պահել է նրա զորքին, թաքցրել զենքերը, հիմա էլ գեներալի նկարը փակցրել է բակում, որ թշնամին վախից տանը մոտ չգա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հադրութի Վանք գյուղի բնակիչ Զինա մայրիկը 1989-94 թվականների արցախյան պատերազմի տարիներին մշտապես աջակցել է երկրապահ կամավորականներին` օգնել է թաքցնել զենքերը, պաշտպանել ու թաքցրել է Հայաստանից ժամանած երկրապահներին Արդրբեջանի իշխանություններից, իրավապահներից եւ ռուսական ՕՄՕՆ-ից: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը այցելել է Զինա տատիկին, ով դեռ 20 տարի առաջ իր զորքին իր տանը պահել էր, եւ այն ժամանակաշրջանում, երբ գեներալին գերի էին վերցրել: Գեներալի հետ զրույցում տատիկը հուզիչ եւ հետաքրքիր մանրամասներ է պատմում: Ասում է, որ հիմա էլ Մանվել Գրիգորյանի նկարն է դրսում փակցրել՝ վստահ լինելով, որ թուրքը անգամ նրա նկարից կվախենա եւ կփախչի. «Որ Մանվելը եկել ա, բոլորին էլ հաղթելու ա, այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ: Հիմա բոլորին էլ ասում եմ, որ Մանվելը եկել ա, մեր գլխին կանգնած է»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրանց զրույցի ու հիշողությունների մանրամասները ներկայացնում է տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր