211652_close_icon
views-count2796 դիտում article-date 21:38 01-12-2016

Մարդու իրավունքների պաշտպանի որոշման արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանն անձին ազատ է արձակել

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի իրավունքների խախտում: Մասնավորապես, Պաշտպանը հաստատված է համարել, որ տեղի է ունեցել կալանավորված անձի իրավունքների խախտում` կապված անձի առողջական վիճակի և քրեակատարողական հիմնարկում նրան բժշկական օգնության ցուցաբերման հետ: Այս կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում կալանավորված անձին կալանքից ազատելու և նրա նկատմամբ կալանքի փոխարեն գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին՝ հիմք ընդունելով նաև խախտում արձանագրելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված Պաշտպանի դիմումին, համաձայն որի՝ վերջինս անհրաժեշտ է համարել կալանավորված անձին անհապաղ տեղափոխել համապատասխան առողջապահական մասնագիտացված բուժական հիմնարկ: Դատարանն իր որոշմամբ հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպանը հաստատված է համարել ազատությունից զրկման վայրում բուժման պայմանների հետ կապված կալանավորված անձի իրավունքների խախտումը: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Պաշտպանի որոշմանն արված վկայակոչումները, ինչպես նաև ազատությունից զրկման վայրում գտնվող անձի առողջական վիճակի և դրա հետ կապված` նրա պահման պայմանների վերաբերյալ դատարանի իրավական վերլուծությունները: [b] ՄԻՊ աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր