211652_close_icon
views-count2347 դիտում article-date 22:31 12-11-2021

Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։

Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,- գրել է նա։

Ջանիբեկ Հայրապետյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը)։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր