Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը երկուշաբթի մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան. պաշտպան
Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է և այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում է կայացրել կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
Առուշանյանի փաստաբանը հայտարարել է, որ Գորիսի համայնքապետը կալանավորվել է երկու ամսով։
Ըստ ՀՔԾ-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է`երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: