2406 դիտում
20:57 09-01-2020
Վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին՝ արձանագրելով, որ հիմնավոր կասկած չկա. նրան նորից կալանավորելու որոշումն աղերս չունի արդարադատության հետ. Արամ Վարդևանյան. Tert.am
Էականն այն է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը ազատ էր արձակվել վերադաս դատական ատյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, որով արձանագրվել էր, որ ընդհանրապես հիմնավոր կասկած չկա այս մարդուն մեղսագրվող արարքներում, ինչը նշանակում է, որ գործ չկա: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/09/vardevanyan/3181057?fbclid=IwAR1yiUOSn7VbMed0Tk1MTvpy2SzkzSP4ArbhKRIWpppq67GNUE0qWkEU2_k]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով, Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին այսօր կրկին կալանավորելու որոշմանը:
«Դա նշանակում է, որ առնվազն պետք է քննարկման առարկա դարձնել քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը: Պարզապես նույն փաստական հանգամանքների վերաբերյալ նույն իրավիճակի կամ ապացուցողական բազայով իբրև դրվագ են ավելացրել և նորից տարել են դատարան »,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ դատարանն այսօր բավարարել է Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:
Արամ Վարդևանյանը կոչ արեց հաշվի առնել կալանավորման որոշումը կայացրած դատավոր Գագիկ Պողոսյանի վարկանիշը, իսկ նրա նկատմամբ վստահության վերաբերյալ հարցնել փաստաբաններին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/09/vardevanyan/3181057?fbclid=IwAR1yiUOSn7VbMed0Tk1MTvpy2SzkzSP4ArbhKRIWpppq67GNUE0qWkEU2_k]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2981 դիտում
15:51 11-02-2020
Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Նորայր Փանոսյանին
1939 դիտում
22:28 23-06-2021
«Դատարանի այս որոշումն աղերս չունի իրավաբանության հետ». Չարչյանի պաշտպանները վերաքննիչ բողոք կներկայացնեն
2183 դիտում
17:47 06-11-2019
Դատարանը կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»