211652_close_icon
views-count2913 դիտում article-date 16:28 29-11-2016

Վիգեն Սարգսյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել Մարշալ Բաղրամյանի հուշատախտակի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում եղել է 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հարգանքի տուրք է մատուցել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ կայքից։ Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, ծաղկեպսակ է դրել ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշատախտակի մոտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր