Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել մեծ զորավար մարշալ Բաղրամյանի հիշատակին. Ֆոտոշարք
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարմիր հրապարակում այցելել է Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի շիրիմին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորավարի հիշատակին: