211652_close_icon

Մոսկվայում ձերբակալել են մարշալ Բաղրամյանի ազգականուհուն

views-count2668 դիտում article-date 22:51 19-02-2014
Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում ոստիկանները ձերբակալել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի ազգականուհուն, ով իրեն միակ կացարանից զրկելու համար բողոքի ակցիա էր անցկացնում։ Ըստ ԶԼՄ֊ների հաղորդման, Գայանե Ամրախովան ձեռնաշղթաներով գամվել էր Բաղրամյանի շիրիմի դիմաց գտնվող Կրեմլի պարսպին։ Նա ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել։ Նրա համար բժիշկ են կանչել։ Նշենք, որ Ամրախովան 2֊րդ կարգի հաշմանդամ է, նրա մոտ 3֊րդ փուլի քաղծկեղ է հայտնաբերվել։ Նա մեղադրել է իշխանություններին իր միակ բնակարանը խլելու մեջ։

Նմանատիպ նյութեր