Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում բացվել է Մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Դեկտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի աջակցությամբ Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, բելառուս զինվորականներ, ուսանողներ և մտավորականության ներկայացուցիչներ:
Դեսպան Եսայանը, ելույթ ունենալով ցուցահանդեսին, շնորհակալություն հայտնեց բելառուս ժողովրդից՝ մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդեսը կազմակերպելու և Հայրենական մեծ պատերազմի հրամանատարների ու հերոսների, ինչպես նաև ընդհանուր հաղթանակի մասին հիշողությունը վառ պահելու համար:
                                            
                    
                                            
                        
            

