211652_close_icon
views-count22287 դիտում article-date 17:12 08-10-2016

Հայոց մեծերին ճիշտ ժամանակին ներկայացնում են մեծերը. ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հերթական նվերը՝ այս անգամ էջմիածնեցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքում՝ քաղաքի սրտում բացվեց Տիգրան Մեծի արձանը։ Այն Էջմիածնում տեղադրելու համար գաղափարը եղել է ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայաններինը, ովքեր ընտրել են նաև տեղը և ինչ քարից պետք է քանդակվի արձանը։ Այսօր Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչման արժանացավ բժիշկ-բարերար Սառա Եսայանը։ Էջմիածնի համայնքային ավագանին որոշումը կայացրել էր քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկությամբ։ Քաղաքապետն իր խոսքում ցավ հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Կառլեն Եսայանն այլևս մեզ հետ չէ։ Հենց տեր և տիկին Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ էլ Էջմիածնում տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը, որի բացումն այսօր կատարվեց քաղաքի տոնի շրջանակներում։ Քանդակի հեղինակն է Տիգրան Հովհաննիսյանը: Այսօր արձանի բացումը կատարեց Կ. Եսայանի կինը՝ Ս. Եսայանն ու նրանց ավագ որդին։ Էջմիածնեցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Միայն մեծերը կգնահատեին մեծերին և սա բացառիկ նվեր է վաստակավոր բժիշկների կողմից մեր քաղաքին և գիտենք, որ նրանք ոչ միայն Հայաստանում են անշահախնդրորեն կատարել բազմաթիվ բարեգործական աշխատանքներ, այլ նաև Արցախում և նույն Արցախ երկրում էլ շենացրել են իրենց հայրենի գյուղը՝ Մեծ Շենը, որը արցախցիները համարում են տեղի Շվեյցարիա։ Տիգրան Մեծի քանդակը եկավ՝ ավելացնելու Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի հայոց մեծերի արձանների ու հուշարձանների շարքը»։ Արդեն 2-րդ օրն է` տոնական տրամադրություններ են հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում: Քաղաքը նշում է հիմնադրման 2701-ամյակը: Ի դեպ, հոկտեմբերի 8-ը Էջմիածնի տոնի բուն օրն է: Օրը խորհուրդ ունի: 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին, հայ գրերի գյուտն արած, Մեսրոպ Մաշտոցը մուտք գործեց Էջմիածին, ուր նրան խանդավառությամբ դիմավորեց ժողովուրդը` Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Վռամշապուհ արքայի գլխավորությամբ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անդավաճան սկզբունքն է, որ նույնիսկ տոնի շրջանակներում գումար ծախսվում է միայն մնայուն արժեքների համար, որ տասնամյակներ շարունակ ծառայելու են Էջմիածնին, էջմիածնեցուն: Ահա, այսօր անվանակոչության արարողություն էր Մշակույթի պալատի հարակից այգում: Այս տարածքը կարճ ժամանակահատվածում չոր, տափաստանային վիճակվեց էջմիածնեցիների սիրելի զբոսավայրի. Տարածքը կանաչապատվեց, ասֆալտապատվեց, լուսավորվեց, տեղադրվեցին նստարաններ: Իսկ անվանակոչվեց այգին սուրբ Մարիանեի անունով. Սա, ի դեպ, այն վայրն է, որտեղ հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչին տեսիլք է եկել: Հիշեցնենք, որ Էջմիածնի տոնի միջոցառումները մեկնարկեցին երեկ` տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի հարգմամբ: Նախ քաղաքի ակտիվը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեց Զվարթնոց թաղամասում գտնվող պանթեոնում, ուր հանգչում են Արցախյան ազատամարտի նահատակ էջմիածնեցիների աճյունները: Ապա ծաղկադրման արարողություն էր Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի մոտ: Ավանդույթի պահպանում կարելի է համարել նաեւ գեղանկարների ցուցահանդեսի բացումը, համայնքի ավագանու տոնական նիստը, ծաղկադրումը Արցախյան հաղթանակը խորհրդանշող <<Հաղթանակ>> հուշարձանին: Ավանդական է նաեւ տոնական հանդիսավոր նիստը: Այստեղ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում հանձնվեց Ռիոյի օլիմպիական մրցանակակիր էջմիածնեցի մարզիկներին` Միհրան Հարությունյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մշտական հոգածության ներքո է պահում բոլոր բնագավառները` բարեկարգում, կանաչապատում, կրթություն, մշակույթ, նաեւ` սպորտ: Եվ պատահական չէ, որ էջմիածնեցի մարզիկներն էլ ոչ միայն քաղաքի, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայ ազգի պատիվն են բարձր պահում միջազգային մրցասպարեզներում: Պատվավոր քաղաքացու կոչում ստացան նաեւ մաեստրո Ռուբեն Շարբաթյանը, նկարիչ-դիզայներ Ներսես Մելիքյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ժողովրդական վարպետ, Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակ Արշակ Մանուկյանը: Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանն էլ արժանացավ <<Քաղաքի բարեկամ>> կոչման: Տոնական տրամադրությունն Էջմիածնում կպահպանվի նաեւ հոկտեմբերի 9-ին. նախատեսված են տոնական շքերթ, տաղավարների ցուցադրություն, բարձրաճաշակ համերգ, որ կուղեկցվի գունեղ հրավառությամբ: [img]/ups/images/0550822001475938988793540.jpg[/img] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+

Նմանատիպ նյութեր