211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count13193 դիտում article-date 15:51 15-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արամայիս Ս.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վանասվածքներով տեղափովել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ: 

Տեղում աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության օրվա պատասխանատու հերթապահ քննիչը, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր