211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Chery Tiggo» մակնիշի ավտոմեքենան Հնաբերդ գյուղում բախվել է երկաթե ձողին, ապա ընկուզենուն, կոտրել այն և հայտնվել ջրատարի մոտ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1138 դիտում article-date 14:32 15-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Մանվել Ա.-ն իր վարած «Chery Tiggo» մակնիշի ավտոմեքենայով Հնարբերդ-Այգեստան ավտոճանապարհի Հնաբերդ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ձողին, ապա ծառին և հայտնվել ջրատարի մոտ:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հեթրապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյան, Արթուր Կոծիյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վասակ Առաքելյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Մաքսիմ Գալստյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Վահրադյանը:
 
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր