211652_close_icon
views-count2527 դիտում article-date 17:13 18-09-2016

Նորատուս գյուղում այրվել է կուտակված անասնակեր

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմն ամբողջությամբ (150 քմ) և ներսում պահեստավորված անասնակեր` մոտ 1500 հակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.17-ին, մարվել՝ ս. թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 13.47-ին:

Նմանատիպ նյութեր