Այրվել է կուտակված անասնակեր
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, օգոստոսի 9-ին՝ ժամը 02.10-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետափ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.51-ին, մարվել՝ 07.00-ին: 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի բակում այրվել է 370 հակ պահեստավորված անասնակեր: