Այրվել է կուտակված մոտ 100 հակ անասնակեր
Ապրիլի 23-ին, ժամը 11:13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:59-ին, մարվել` 13:02-ին:
Այրվել է կուտակված մոտ 100 հակ անասնակեր: