Տան բակում այրվել է կուտակված 600 հակ անասնակեր
Նոյեմբերի 20-ին, ժամը 01.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի տներից մեկի բակում այրվում է կուտակված անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քուչակ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակված անասնակեր (մոտ 600 հակ)։
Հրդեհը մեկուսացվել է ժ.04.26-ին: