Ամերիկյան օդանավն օդաչուների խցիկում առաջացած ծխի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել
Ամերիկյան Spirit Airlines ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի օդանավակայանում։
Ինչպես հաղորդում է Tass-ը, պատճառը եղել է այն, որ օդաչուների խցիկը սկսել է ծխով լցվել։
Օդանավում, որն ուղևորվում էր Փենսիլվանիա, եղել է 176 ուղևոր։ Օդանավը հետուղղություն է վերցրել օդ բարձրանալուց մոտ 1 ժամ անց։ Տուժածներ չկան։