Հյուսիսկորեական օդանավն արտակարգ վայրէջք է կատարել օդանավում բռնկված հրդեհի պատճառով
Հյուսիսկորեական Air Koryo ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել վայրեջք կատարել Չինաստանում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, օդանավում, որը Փհենյանից թռչում էր դեպի Պեկին, հրդեհ է բռնկվել, ինչից հետո օաչուները օդանավն իջեցրել են Շենյանի օդանավակայանում:
Այլ մանրամասներ միջադեպից չեն հաղորդվում, տուժածների մասին՝ ևս: