Ամերիկյան օդանավն արտակարգ վայրէջք է կատարել օդաչուների խցիկում առաջացած ծխի պատճառով
American Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը, որն իրականացնում էր Թեխաս-Այովու չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Օքլահոմա նահանգի Թալսա քաղաքի միջազգային օդանավակայանում:
Պատճառը եղել է օդաչուների խցիկում առաջացած ծուխը: Օդանավում եղել է 67 ուղևոր: Վայրէջքից անմիջապես հետո օդանավի ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են: