Կոնտեն Իտալիայի հավաքականի խաղացողներին Եվրո-2016-ում արգելել է ուտել պիցա և պաղպաղակ
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ֆուտբոլիստների սննդատեսակների սահմանափակում է մտցրել Եվրոպայի առաջնության ժամանակ :
Արգելված կերակրատեսակների ցուցակ են մտցվել պիցան, պաստան, գրիսինին (ավանդական իտալական հացի ձողիկներ), գազար, պաղպաղակ, չիպսեր, կրուասան ե քաղցրավենիքներ:
Նշենք, որ 46-ամյա մասնագետը դեռ «Յուվենտուսը» ղեկավարելու ընթացքում էր ուշադրություն դարձնում խաղացողների դիետային: