211652_close_icon
views-count1405 դիտում article-date 18:20 12-06-2014

Վերացվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները: Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները մասամբ կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 09.06.2014թ փորձարկման արձանագրությունը` Ծառայության պետի 2014թ. հունիսի 12-ի որոշմամբ վերացվել է արգելանքը միայն «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության մասով: [b]Հիշեցնենք[/b], որ Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ» և «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արգելանքը դեռևս գործում է:

Նմանատիպ նյութեր