1508 դիտում
17:39 16-06-2014
Վերացվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի «Պաղպաղակ մուլտիկ» և «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության արգելանքը
Ինչպես նշվել էր ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը, այնուհետև Ծառայության պետի 2014թ. հունիսի 12-ի որոշումով մասամբ վերացվել էր արգելանքը՝ միայն «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության մասով:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները լրիվությամբ կատարվել են, որի վերաբերյալ Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 13.06.2014թ փորձարկման արձանագրությունը` Ծառայության պետի 2014թ. հունիսի 16-ի որոշմամբ վերացվել է արգելանքը նաև «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության մասով:
Նմանատիպ նյութեր
1199 դիտում
11:52 12-06-2014
Վերացվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության արգելանքը
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»