211652_close_icon
views-count724 դիտում article-date 13:29 23-10-2026

Ավստրիան չորս ռուս դիվանագետի հայտարարել է persona non grata. ԶԼՄ

Ավստրիան կարտաքսի չորս ռուս դիվանագետի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին:
 
«Վիեննայում աշխատող չորս ռուս դիվանագետների հայտարարել են persona non grata՝ իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործողությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ հղում անելով Ավստրիայի ԱԳՆ-ում Reuters-ի աղբյուրին:
 
Ինչպես պնդում է Profil պարբերականը, նրանց կասկածում են լրտեսության մեջ: Ընդ որում՝ դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվում:

Նմանատիպ նյութեր