Պուտինը նկատողություն է արել Ռոգոզինին` տիեզերակայանից հրթիռի արձակման ձախողման համար. տեսանյութ
«Վոստոչնի» տիեզերակայանից առաջին հրթիռի արձակման ձախողման համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նկատողություն է հայտարարել փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին և խիստ նկատողություն՝ «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Իգոր Կոմարովին:
Տեղեկատվությունը, «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, հաստատել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ նախօրեին տիեզերակայանից առաջին հրթիռի արձակումը ավտոմատ կերպով հետաձգվել էր` անսարքության պատճառով: