1988 դիտում
08:51 26-11-2015
Եթե իշխանությունը չգնա թաղային հեղինակությունների ռեսուրսների օգտագործմանը, ապա կկորցնի վերարտադրվելու հնարավորությունը. Իրավապաշտպան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Իրավապաշտպաններն ու «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները թերահավատորեն են վերաբերվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե հանրաքվեի օրը չեն հանդուրժելու թաղային հեղինակությունների, թաղի տղաների կուտակումները տեղամասերի առջև:
Իշխող Հանրապետական կուսակցությունը շտապել է նկատել, որ ճիշտ է, դրանք վատ երեւույթներ են, սակայն միայն իշխանությունը չի դիմում այդ գործիքի կիրառմանը: Ըստ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի՝ հնարավոր է հանրաքվեի օրը հենց «Ոչ»-ի ճակատից պրովոկատորներ լինեն, որոնք կփորձեն վերը նշված անձանց անվան տակ ստվերել գործընթացը:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի հավատում ոստիկանապետի հայտարարությանը, քանի որ նախորդ բոլոր ընտրություններին ականատես է եղել, որ իշխանությունների հիմնական հենարանը հենց թաղային հեղինակություններն են:
Ըստ իրավապաշտպանի՝ թաղային հեղինակություններն իշխանությունների համար ընտրակեղծիքների դիմելու հիմնական մեխանիզմն են եւ հավատալ, որ իշխանությունը կհրաժարվի նրանից՝ հավասարազոր է հրաշքի: Վարդան Հարությունյանի խոսքով՝ եթե իշխանությունը չգնա թաղային հեղինակությունների ռեսուրսների օգտագործմանը, ապա կկորցնի վերարտադրվելու հնարավորությունը»:
Նմանատիպ նյութեր
8366 դիտում
10:47 07-12-2018
ՔՊ թեկնածուների մի մասը դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը. «Ժամանակ»
Այս բաժնից
1570 դիտում
08:46 18-01-2025
Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ»
1513 դիտում
08:00 18-01-2025
Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»