211652_close_icon

ՀՀ ոստիկանապետը վստահություն հայտնեց, որ թաղային հեղինակությունները չեն կարող դերակատարում ունենալ ընտրությունների ժամանակ. «Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»

views-count25820 դիտում article-date 16:23 02-04-2017
Պահքի ու այս պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, եւ ամեն ինչ նորմալ է ընթանալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, Կենտրոն վարչական շրջանում Մուշեղ Իշխանի անվան դպրոցում տեղակայված 29/9 ընտրական տեղամասում ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ քվեարկել է հանուն խաղաղության եւ կայունության: Անդրադառնալով ընտրակաշառքների թեմային՝ նա նշեց. «Ընտրակաշառքների մասին խոսել եմ իմ հանդիպումների ժամանակ՝ մարզերում: Դա այնպիսի հանցատեսակ է, որ պետք է անպայման լինի դիմող կողմ, վերցնող կողմ, հայտարարություն տվող կողմ»: Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե իրենք պատրաստ են հետընտրական զարգացումների, փողոց դուրս գալու, Վ.Գասպարյանը նշեց. «Չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում՝ պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է, եւ ցանկացած այլ դրսեւորում, արկածախնդրություն պատժվում է ոչ միայն օրենքով, այլեւ…»: ՀՀ ոստիկանապետը վստահություն հայտնեց, որ թաղային հեղինակությունները չեն կարող դերակատարում ունենալ ընտրությունների ժամանակ. «Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր