211652_close_icon

ՔՊ թեկնածուների մի մասը դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը. «Ժամանակ»

views-count8414 դիտում article-date 10:47 07-12-2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ Երևանի ռեյտինգային ցուցակներում ընդգրկված թեկնածուներին ասել է, որ ապագա կառավարությունում կադրային նշանակումները կատարվելու են ըստ թեկնածուների ստացած ձայների քանակի: Սա էլ իր հերթին լարվածություն է առաջացրել թիմի ներսում, քանի որ առաջադրված թեկնածուների մի մասը նախարարներ են կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ մեր աղբյուրի՝ լարվածությունն այն աստիճանի է սրվել, որ թեկնածուների մի մասը ձայներ ստանալու համար արդեն դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը՝ խոստանալով փոխադարձ ծառայություններ իրենց դիրքերը իշխանության ներսում ամրապնդելու դիմաց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր