Հարավային Կորեայում մեկնարկելիք Ունիվերսիադայում բարձրացվեց Հայոց եռագույնը
Հուլիսի 3-ին Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում կմեկնարկեն համաշխարհային ուսանողական 28-րդ մարզական խաղերը (Ունիվերսիադա):
Այսօր Համաշխարհային ուսանողական խաղերի ավանում բարձրացվեց Հայոց եռագույնը դրոշը:
Նշենք, որ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանը կներկայացնեն 12 մարզիկ և 2 մրցավար:
Մեր ուսանող մարզիկները կպայքարեն 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը:
Հայ մարզիկներն իրենց ելույթները կսկսեն հուլիսի-4 ից: