Դհոլի վարպետ Սամվել Սուքիասյանի նախաձեռնությամբ հայոց եռագույնը բարձրացվեց Երկաթասարի գագաթին․ նա նշում էր․ «Դրոշը մեր ուժի, տոկունության և հավատքի խորհրդանիշներից է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Օրեր առաջ դհոլի վարպետ, երաժիշտ Սամվել Սուքիասյանը հանդես է եկել հերթական խորհրդանշական նախաձեռնությամբ։ Նա Կոտայքի մարզի Պտղնի համայնքի տարածքում գտնվող Երկաթասար սարի գագաթին բարձրացրել է Հայաստանի պետական եռագույն դրոշը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաձեռնության նպատակը ազգային ինքնության, միասնության և հայրենասիրության գաղափարների վերստին ընդգծումն է։
Ս․ Սուքիասյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց․
«Այս դրոշը մեր ուժի, տոկունության և հավատքի խորհրդանիշն է։ Այն պիտի մշտապես ծածանի մեր լեռների վրա՝ որպես հիշեցում, որ մենք մեր հողի տերն ենք։ Ես ուզում եմ, որ մեր երեխաները տեսնեն այս գույները ամենուր և զգան՝ ինչ արժեք ունի Հայաստանը։ Սա փոքր, բայց սրտից եկող քայլ է՝ ի փառս մեր ժողովրդի և մեր պետության»։
Եռագույնի բարձրացման նախաձեռնությունը համայնքի բնակիչների շրջանում մեծ արձագանք է գտել․ նրանք ընդգծում են, որ նման քայլերը ոչ միայն ոգեշնչում են, այլև միավորում մարդկանց ազգային արժեքների շուրջ։
Նշենք, որ Սամվել Սուքիասյանը հայտնի է որպես տաղանդավոր դհոլահար և հայ երաժշտական մշակույթի ակտիվ տարածող, ով հաճախ իր արվեստով ներկայացնում է հայկական ինքնությունը տարբեր միջոցառումների և բեմահարթակների վրա։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի