3654 դիտում
23:52 28-08-2018
Հայ հրաձիգները կմասնակցեն Հարավային Կորեայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը
Հայ հրաձիգները օգոստոսի 29-ին առավոտյան 10:00 կմեկնեն Կորեայի Չանգվոն քաղաք` մասնակցելու «Աշխարհի 52-րդ առաջնությանը»: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:
Հրաձգության բոլոր մրցաձևերից անցկացվող «Աշխարհի առաջնությունը» տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում:
Այս մրցմանը հրացան և ատրճանակ ձևերում կխաղարկվի 6 ուղեգիր յուրաքանչյուրում,որը իրավունք կտա մասնակցելու Օլիմպիական խաղերին:
Մրցույթին կրակելու են 10մ և 50մ հեռավորություններից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 1000-ից ավելի մարզիկ:
Հայաստանից կմասնացի 11 մարզիկ.
հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը,
ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյանը,
վազող թիրախ զենքաձև՝ Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Վարդանյանը, Սաթենիկ Մեժլումյանը և Արուսյակ Գրիգորյանը:
ՀՀ հրաձգության հավաքականը կմասնակցի «Աշխարհի առաջնությանը» գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:
Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 13-ին:
Նմանատիպ նյութեր
1731 դիտում
13:37 02-07-2015
Հարավային Կորեայում մեկնարկելիք Ունիվերսիադայում բարձրացվեց Հայոց եռագույնը
1468 դիտում
17:46 20-02-2024
Հայ հրաձիգները Հունգարիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
1261 դիտում
22:31 06-02-2023
Հայ լողորդները կմասնակցեն Ճապոնիայում անցկացվելիք Աշխարհի առաջնությանը
Այս բաժնից
2863 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6829 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5560 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին