12551 դիտում
17:38 29-06-2021
«Հայոց Եռագույնն Ամենուր» հասարակական կազմակերպության անդամները շարունակում են Հայաստանի ճանաչված տեսարժան վայրերում տեղադրել եռագույնը. բզկտված եռագույնը փոխարինվեց նորով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 28-ին, «Հայոց Եռագույնն Ամենուր» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում ԽՍՀՄ տարիներից տեղադրված «Երևան» կոթողի հարևանությամբ ծածանվող բզկտված եռագույնը փոխարինել են նորով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հայոց Եռագույնն Ամենուր» հասարակական կազմակերպությունը գրեթե մեկ տարվա պատմություն ունի ու այդ կարճ ժամանակահատվածում նախաձեռնել է նմանատիպ բազմաթիվ քայլեր և հանրապետությունում մեծ թվով հանրահայտ տեսարժան վայրերում իրենց միջոցներով տեղադրել եռագույնը:
Հասարակական կազմակերպության անդամները հետևողական են ու երբ տեղեկանում են, որ քամու հետևանքով դրոշը բզկտվել է, այն փոխարինում են նորով:
Երբ Հայաստան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ, նրանք շատ տեսարժան վայրերում ականատես են լինում, թե ինչպես է ծածանվում եռագույնը և շնորհիվ նշված հասարակական կազմակերպության անդամների՝ օտարերկրացի զբոսաշրջիկները նաև սելֆի են անում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, նրա հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հետևողականորեն պահպանում էին նաև Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում դեռ ԽՍՀՄ տարիներից տեղադրված՝ Երևանը խորհրդանշող տուֆե պատվանդանը, որի վրա փորագրված էր «Երևան»:
Տ. Մարգարյանի կարգադրությամբ պարբերաբար մաքրվում էին ոչ միայն կոթողի վրա քաղաքացիների կողմից գրված տարատեսակ գրությունները, այլև՝ հաճախակի փոխվում էր կոթողի կողքին տեղադրված, ծածանվող եռագույն դրոշը:
Հիմա, կարծես պատկերն այլ է: Ոչ Կոտայքի մարզպետին, ոչ Աբովյանի քաղաքապետին երևի չի մտահոգում, որ դրոշը ներկայումս ողբալի վիճակում է, ամբողջովին բզկտված:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+