Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 79-ամյա ծերունու դին
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 32 շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել տեղի ոստիկանության օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 79-ամյա Հովհաննես Գ.-ն է:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանած քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, կպարզվի քննության ընթացքում:
Ըստ տեղեկությունների՝ ծերունին տառապել է շաքարային դիաբետով և օրեր առաջ բողոքել է, որ չի կարողանում տանել հիվանդությունը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի