211652_close_icon
views-count48666 դիտում article-date 09:40 07-09-2017

Սպանություն Արարատի մարզում. տան բակում հայտնաբերվել է 80-ամյա ծերունու՝ բռնության հետքերով դին

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կայարանամերձ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 11 տան բակում հայտնաբերել են 80-ամյա Սարգիս Թադևոսյանի դին՝ բռնության հետքերով։ Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնի քննիչ Վահե Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր