211652_close_icon
views-count3604 դիտում article-date 16:30 26-05-2015

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Օձուն գյուղում հայտնաբերվել է 71-ամյա ծերունու կախված դին

Քիչ առաջ ողբերգական դպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ոստիկանության Թումանյանի բաժնից ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի տներից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել և դին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Թումանյանի հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները իջեցրել են նշված գյուղի տներից մեկի սանդուղքից կախված 71-ամյա Ա. Ա.-ի դին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Դավիթ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած ծերունին ամուսնացած էր, ուներ երեխաներ, թոռներ և ստացել էր կաթված: Անգամ 1 շաբաթ առաջ նա իր ընտանիքի անդամներին հայտնել էր, որ չի ուզում ապրել և վերջ է տալու իր կյանքին:

Նմանատիպ նյութեր