211652_close_icon
views-count33969 դիտում article-date 16:00 07-08-2015

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. տան բակում հայտնաբերվել է ծառից կախված 76-ամյա ծերունու դին

Այսօր` օգոտսոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Կամոյի փողոցի տներից մեկի այգում ծառից կախված տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև հրշեջ-փրկարարների խումբը` 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 76-ամյա Ն.Դ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների` այգում ծիրանի ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչն ու ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախաատրաստվում: Տեղում է նաև Պռոշյան վարչական շրջանի ղեկավարը: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր