Լոռու մարզում՝ Հանքաձոր գետի մոտ, ծառից կախված 83-ամյա ծերունու դի է հայտնաբերվել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 16-ին, Հանքաձոր գետի հարևանությամբ գտնվող տարածքում 83-ամյա Սերոժ Ս.-ի ինքնասպանության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր մեկնած Գուգարքի ոստիկանները հայտնաբերել են ծառից կախված Ս. Ս.-ի դին, ով Դեբետ գյուղի բնակիչ էր: