2261 դիտում
13:03 14-11-2019
Լոռու մարզի Օձուն համայնքում անցկացվել է «ՀՀ ԱՃԹՆ զեկույցի հաշվետվությունների մատչելիության և հանրային վերահսկողության դիտարկում Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն համայնքների համար» ֆորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2019թ․ նոյեմբերի 8-ին ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն» ծրագրի շրջանակներում անցկացվեց «ՀՀ ԱՃԹՆ զեկույցի հաշվետվությունների մատչելիության եւ հանրային վերահսկողության դիտարկում Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն համայնքների համար» ֆորումը:
Ֆորումին մասնակցում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային կառույցի, ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, Ախթալա եւ Օձուն խոշորացված համայնքների ղեկավարները, Ալավերդի, Շնող, Ախթալա եւ Օձուն համայնքների ակտիվ քաղաքացիներ:
Բանախոսների ներկայացումներից եւ ելույթներից հետո քննարկվեցին ծրագրի ընթացքում կատարված հանրային ստուգողական գործողությունների արդյունքներըեւ կատարված բացահայտումները:
Փորձագետի կողմից հրապարակվեց նախնական զեկույցը, որի շուրջ ծավալված ակտիվ քննարկումից հետո հավաքագրվեցին առաջարկություններ, որոնք կներառվեն զեկույցի մեջ:
Սույն ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
11302 դիտում
09:12 03-09-2021
Լոռու մարզի Շնող համայնքում Գիտելիքի օրը նշվեց նաև Հովիկ Մելիքսեթյանի անվան դպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
799 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում
2494 դիտում
13:42 30-01-2025
Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով