211652_close_icon
views-count1213 դիտում article-date 18:36 01-12-2014

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը նահանջել է 5-րդ տեղ

ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է վարկանիշային աղյուսակները դեկտեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը (2862): Մեր հայրենակից Լևոն Արոնյանը (2797) 5-րդ հորիզոնականում է: Ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2687), Հրանտ Մելքումյանը (2678), Սերգեյ Մովսիսյանը (2658) և Վլադիմիր Հակոբյանը (2657): Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում հունգարուհի Հուդիտ Պոլգարն է (2675): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2487) 20-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2450) 40-րդը:

Նմանատիպ նյութեր