211652_close_icon
views-count2316 դիտում article-date 13:51 04-04-2014

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը երկրորդն է

ՖԻԴԵ-ն ներկայացրել է վարկանիշային աղյուսակի ապրիլ ամսվա ցանկը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկի 2-րդ տեղում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյան է (2812), ով զիջում է միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին (2881): Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև՝Գաբրիել Սարգսյանը (2684) , Վլադիմիր Հակոբյանը (2674), Սերգեյ Մովսիսյանը(2670) : Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի 31-րդ տեղում Էլինա Դանիելյանն է (2460), իսկ 39-րդում Լիլիթ Մկրտչյանը (2449) : Թիմային դասակարգմամբ Հայաստանը 6-րդն է:

Նմանատիպ նյութեր