211652_close_icon
views-count1405 դիտում article-date 18:56 01-08-2014

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը 2-րդն է, Հայաստանի հավաքականը` 5-րդը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) օգոստոսի 1-ին հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը նախկինի նման գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2877): 2-րդ տեղում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է (2805): Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (2686) , Սերգեյ Մովսիսյանը(2672) Վլադիմիր Հակոբյանը (2655), Հրանտ Մելքումյանը (2655): Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի 43-րդ տեղում Էլինա Դանիելյանն է (2389): Թիմային դասակարգմամբ Հայաստանը 5-րդն է:

Նմանատիպ նյութեր