211652_close_icon
views-count1144 դիտում article-date 10:34 03-11-2014

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը 4-րդն է, Հայաստանի հավաքականը` 8-րդը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը (2863): Մեր հայրենակից Լևոն Արոնյանը (2797) բարելավել է իր դիրքը 1 հորիզոնականով և այժմ գտնվում է 4-րդ հորիզոնականում: Ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2687), Հրանտ Մելքումյանը (2678), Սերգեյ Մովսիսյանը (2659) և Վլադիմիր Հակոբյանը (2657): Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում հունգարուհի Հուդիտ Պոլգարն է (2675): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2487) 20-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2450) 40-րդը : Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների ցանկի 19 -րդ տեղում գտնվում է Կարեն Գրիգորյանը (2586), Հովհաննես Գաբուզյանը (2565) 23-րդ տեղում է, իսկ Ռոբերտ Աղասարյանը (2511) 41-րդում: Աշխարհի 100 լավագույն երիտասարդ աղջիկ շախմատիստների ցանկում է նաև Մարիա Գևորգյանը (2168): Թիմային դասակարգմամբ Հայաստանը 8-րդն է:

Նմանատիպ նյութեր